Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Որոնում     
 
Արտակարգ դեպքեր քարտեզի վրա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Տեսանյութեր ԱԻ-ի գոտուց
Լուսանկարներ ԱԻ-ի գոտուց
«ԱՌՆԱՊ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
Երեխաների համար
Հյոգոյի գործողությունների ծրագիր
 
«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն

Ստեղծման պատմությունը
Սպիտակի 1988 թ. երկրաշարժը ցույց տվեց, որ Հայաստանի սեյսմապաշտպանական համակարգը թերի էր: Պետությունը և ազգաբնակչությունը անպատրաստ էին դիմագրավելու ավերիչ երկրաշարժին, թեև գաղտնիք չէր, որ ուժեղ երկրաշարժեր Հայաստանում եղել են և կլինեն: Կային բազմաթիվ սխալներ և բացթողումներ սեյսմիկ պաշտպանության գրեթը բոլոր ոլորտներում: Վիճակը բարելավելու նպատակով կատարվեց երկու կարևոր քայլ:

Առաջինը` 1991 թ. հուլիսի 17-ին ՀՀ կառավարության կողմից որպես գերատեսչություն ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՀՀ ՍՊԱԾ) ստեղծումն էր: Գերատեսչությունը համակարգելու էր աշխատանքները սեյսմիկ պաշտպանության ոլորտում: Երկրորդը` 1999 թ. ՀՀ ՍՊԱԾ-ի կողմից կազմված` ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման Պետական համալիր ծրագրերի, իսկ 2002 թ.` «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումն էր:

Գործակալության գլխավոր նպատակը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումն է, որը ներառում է բնակչության կենսագործունեության ապահովումը, երկրաշարժի արդյունքում առաջացած պետության տնտեսական և սոցիալական կորուստների նվազեցումը: Ազգային բազմապարամետրային դիտացանցը բաղկացած է  ավելի քան 150 կայաններից, որոնք ինտեգրված են տարածաշրջանային և համաշխարհային  ցանցերի մեջ:

Գործունեությունը

Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատում.
- իրականացվում է դիտակայաններից տվյալների շուրջօրյա հավաքում, մշակում և վերլուծություն, կատարվում է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատում,
- ստեղծվել է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման և որոշումների ընդունման փորձագիտական համակարգչային նոր համակարգ, որում օգտագործվելու են բոլոր հիմնական մոնիթորինգային պարամետրերի տվյալները,
- ՀՀ տարածքում տեղի ունեցած զգալի երկրաշարժերի ժամանակ օպերատիվ կերպով կազմակերպվել են ՍՊԱԾ-ի անհրաժեշտ գործողությունները սկսած օպերատիվ տեղեկատվության վերլուծությունից ու հաղորդումից մինչև բնակչության իրազեկումը, շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննումը երկրաշարժերի էպիկենտրոնային գոտում:

Սեյսմիկ ռիսկի գնահատում.
- մշակվել է սեյսմիկ ռիսկի քանակական գնահատման տեխնոլոգիա` հիմնված ռիսկի գլխավոր գործոնների, ռիսկի մակարդակի, բնակչության  խտության,  շենքերի և շինությունների խոցելիության գնահատման հիման վրա,
- կազմվել են Երևան քաղաքի և ՀՀ տարածքի սեյսմիկ ռիսկի սխեմաները, Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան քաղաքների սեյսմիկ ռիսկի քարտեզները, համաշխարհային սեյսմիկ ռիսկի սխեման: Կազմվել է նաև ՀՀ 16 համայնքների տարածքների սեյսմոմիկրոշրջանացման քարտեզների ալբոմը:
- նոր տեխնոլոգիայի հիմքի վրա Հայաստանի տարածքի և խոշոր բնակավայրերի համար առաջին անգամ ստեղծվել են սեյսմիկ ռիսկի էլեկտրոնային քարտեզներ,
- մշտապես ընդլայնվում և ճշգրտվում է տվյալների բազան, բարելավվում են սեյսմիկ ռիսկի գնահատման եղանակներն ու ծրագրերը:

Սեյսմիկ ռիսկի նվազեցում.
ա) Տարածքների խոցելիության նվազեցման ուղղությամբ. գնահատվել են հատուկ և կարևոր նշանակության բազմաթիվ օբյեկտների, ինչպես նաև շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակը և սեյսմիկ խոցելիությունը:
 բ) Սեյսմակայուն շինարարության նոր մեթոդների մշակում. մշակվել, հաջողությամբ փորձարկվել ու ներդրվել են շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման նոր մեթոդներ:
գ) Սեյսմակայուն շինարարության նորմերը. ՍՊԱԾ-ն ակտիվորեն մասնակցել է Հայաստանի սեյսմակայուն շինարարության նոր ազգային նորմերի ստեղծմանը:
դ)  Նորմատիվ փաստաթղթերի մշակում և ընդունում.
ե) Արագ արձագանքումը և փրկարար գործողությունները. ուժեղ երկրաշարժի էպիկենտրոնային գոտում աշխատելու համար ստեղծվել են արագ արձագանքման ուժեր, որոնց կազմի մեջ մտնում են սեյսմոլոգներ, երկրաբաններ:
զ) Բնակչության իրազեկում և ուսուցում.

Աղետին նախապատրաստվելու ծրագրերում մեծ դեր է հատկացվում բնակչության սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցմանը:

1  2 
 
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ԱԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
               
 
© 2011 AIT Systems