ԱԻՆ վետերանների խորհուրդ
Խորհրդի մասին
«ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպություն
«ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության ստեղծումը
2009 թվականի օգոստոսին ՀՀ ԱԻՆ ՀՓԾ համակարգի կենսաթոշակառուների նախաձեռնող խումբը դիմում է Հայաստանի Փրկարար Ծառայության տնօրեն-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Է.Բարսեղյանին, ՀՀ ԱԻՆ ՀՓԾ վետերանների միություն ստեղծելու մասին առաջարկությամբ:
Ընդառաջելով ՀՀ ԱԻՆ ՀՓԾ համակարգի կենսաթոշակառուների նախաձեռնող խմբի` ՀՀ ԱԻՆ ՀՓԾ վետերանների միություն ստեղծելու մասին առաջարկությանը` ղեկավարվելով ՀՀ ԱԻՆ ՀՓԾ կանոնադրության 11-րդ կետով 2009 թ-ի օգոստոսի 5-ին, ՀՓԾ տնօրեն-ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալի N 894-Ա հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ։
2010 թ. փետրվարի 10-ին հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի որոշմամբ` (Արձանագրություն N1. ք.Երևան) հիմնադրվում է «ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը:
Հաստատվում է կազմակերպության կանոնադրությունը, ընտրվում կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ:
Կազմակերպության հիմնադիր նախագահ է ընտրվում պահեստազորի գնդապետ Ռոբերտ Ցոլակի Թադևոսյանը:
2011թ. սեպտեմբերին Ռ.Թադևոսյանը հրաժարվում է զբաղեցրած պաշտոնից:
2011թ. սեպտեմբերի 8-ի արտահերթ ժողովի որոշմամբ` խորհրդի նախագահ է ընտրվում, նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Ներսիկ Ռաֆիկի Հեպոյանը:
2013թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԻՆ նիստերի դահլիճում տեղի ունեցավ « ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության հերթական ժողովը:
Համագումարում որոշվեց.
1.Ընտրել խորհուրդ 5 և վերստուգիչ հանձնաժողով` 3 հոգուց:
2.Կազմակերպության նախագահ վերընտրվեց` Ներսիկ Հեպոյանը, նախագահի տեղակալ Վաչագան Սրաբյանը:
Խորհրդի անդամներ` Արամայիս Քոսակյանը, Վարազդատ Անտոնյանը և Ռուբիկ Հարությունյանը:
Վերստուգիչ հանձնաժողով` Արթուր Բաղդասարյանը-նախագահ, անդամներ` Էդիկ Համբարձումյանը, Սասուն Մարգարյանը:
3. Կազմակերպության հիմնադիր նախագահ Ռոբերտ Թադևոսյանը ընտրվեց կազմակերպության Պատվավոր նախագահ:
4. «ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը վերանվանվեց «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպություն:
Կազմակերպությունն իր շարքերում ունի 1057 անդամ, որից 225-ը «ՀՓԾ մասին» օրենքի 112-րդ հոդվածի համաձայն կենսաթոշակի անցնողներ:
«ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունն
անձանց շահերի ընդհանրության հիման վրա, ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու նպատակով ստեղծված կամավոր հասարակական միավորում է : (Կանոնադրության 1.1 կետ)
Կազմակերպությունը ներկայացնում և պաշտպանում է ՀՀ կառավարությանն առընթեր նախկին ԱԻՎ կենսաթոշակի անցածների, ՀՓԾ փոխադրված նախկին ՆԳՆ ՀՊՎ, այժմ ՀՓԾ կենսաթոշակառուների, այդ թվում` Հայրենական պատերազմի վետերանների, «ՀՓԾ մասին» ՀՕ 112-րդ հոդվածի համաձայն կենսաթոշակի անցնողների, ԶՈՒ-ից և այլ զորքերից կենսաթոշակի անցածների, մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև ՔՊ համակարգում երկար տարիներ աշխատած և աշխատանքի մյուս բոլոր վետերանների շահերը: (Կանոնադրություն 2.2)
Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, 0010, ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ.։