Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
13:52 / 20.04.2023
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 22-23-ը, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-21-ը կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում
Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-23-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Երևան քաղաքի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.6°C (1959 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.1°C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.4°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ