Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
13:57 / 24.03.2023
Հանրապետության տարածքում`
Մարտի 24-ի ցերեկը, 25-26-ը, 27-ի գիշերը, 28-29-ն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-29-ը սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 24-ի երեկոյան, 25-ին հնարավոր է, 26-27-ը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 22.0°C (2014 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.4°C (2005 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.7°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ