Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:03 / 23.03.2023
Հանրապետության տարածքում`
Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 23-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը հնարավոր է, 27-ին, 28-ի գիշերը սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։
Երևան քաղաքի մարտի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.70C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.70C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.80C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ