Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:17 / 22.03.2023
Հանրապետության տարածքում`
Մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Մարտի 22-24-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը հնարավոր է, 27-ին սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։
Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.60C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.50C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.40C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ,
առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ