Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:05 / 09.03.2023
Հանրապետության տարածքում`
Մարտի 9-ի ցերեկը, 10-11-ը, 13-14-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան, 13-14-ը սպասվում է անձրև: Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.30C (2014 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -11.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.90C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ