Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
13:54 / 02.03.2023
Հանրապետության տարածքում`
Մարտի 2-ի ցերեկը, 4-5-ը, 7-ին առանձին շրջաններում, 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավային` 4-6 մ/վ, մարտի 2-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ:
Մարտի 2-ի և 3-ի ցերեկն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 4-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը` 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 2-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.30C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.00C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.50C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ