Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
13:55 / 08.02.2023
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 9-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն:
Երևան քաղաքի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ .
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.3 0C (2021 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.1 0C (1957 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.9 0C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ