Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

16:35 / 13.01.2023

Հանրապետության տարածքում`

Հունվարի 13-ի ցերեկը Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-18-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 5-7 աստիճանով:
 
 
Երևան քաղաքում՝

Հունվարի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
Երևան քաղաքի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան`   9.9 °C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      -17.6 °C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  -2.8 °C

                                                                                                    ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

← Վերադառնալ ցուցակին