Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:02 / 06.12.2022
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-ի ցերեկը 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 6-ի և 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.3°C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -15.3°C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.6°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ