Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:08 / 24.11.2022
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 24-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 24-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:
Երևան քաղաքի նոյեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.0 0C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.2 0C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.2 0C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ