Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:00 / 21.11.2022
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 26-ին սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 18.60C (1995 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.90C (1989 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.00C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ