Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
13:51 / 16.11.2022
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան ժամերին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձանա:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի գիշերը սպասվում է թույլ անձրև։ Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.8 0C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.0 0C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.6 0C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ