Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:35 / 28.10.2022
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 28-ի և 29-ի ցերեկը, 30-31-ը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի գիշերը Գեղարքունիքի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 22.80C (2010 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.2 0C (1965 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.6 0C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ