Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
13:55 / 26.10.2022
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.50C (1972 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.9 0C (1965 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.2 0C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ