Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:10 / 05.10.2022
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 7-10-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.30C (2019 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.6 0C (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.4 0C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ