Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:09 / 23.09.2022
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 6-10 մ/վ, սեպտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 23-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 24-ին, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.7°C (2015 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.3°C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.8°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ