Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:00 / 07.08.2022

 Ուշադրություն

 

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 7-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 7-8-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

← Վերադառնալ ցուցակին