Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:06 / 12.04.2022

Ուշադրություն

Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում:


Հանրապետության տարածքում`

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-8 մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ, 13-ին` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 13-ի գիշերը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  29.60C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -1.50C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 11.50C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

← Վերադառնալ ցուցակին