Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:21 / 26.01.2022

Հանրապետության տարածքում`

Հունվարի 26-ի ցերեկը, 28-ի, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը և երեկոյան ժամերին, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 30-31-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

 Երևան քաղաքում՝

Հունվարի 26-ի ցերեկը, 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում է թույլ ձյուն: 

 Երևան քաղաքի հունվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   11.10C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -15.90C (1964 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 -3.60C

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ 

← Վերադառնալ ցուցակին