Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:30 / 21.12.2021

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Լեռնային և նախալեռնային գոտում ցերեկը և երեկոյան ժամերին, իսկ հովտային գոտում դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհները կպատվեն մերկասառույցով։


Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ամենուրեք` ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-26-ը գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ձյան տեսքով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքի դեկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  12.10C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -13.30C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                   -0.50C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

 ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ 

← Վերադառնալ ցուցակին