Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:40 / 28.11.2021

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևելյան 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 28-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

← Վերադառնալ ցուցակին