Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:30 / 19.07.2021

Ուշադրություն 


Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 19-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40...+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ .

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  38.60C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                      13.00C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`               25.20C

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

← Վերադառնալ ցուցակին