Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:10 / 24.05.2021

Հանրապետության տարածքում`

Մայիսի 24-ին, 27-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մայիսի 24-ին կեսօրից հետո, 25-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի մայիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`               30.30C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     5.20C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`              17.40C


ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

← Վերադառնալ ցուցակին