Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:02 / 23.03.2021
Հանրապետության տարածքում՝
Մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մարտի 26-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7, 24-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.00C (2008 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.30C (1969 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 8.00C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: