Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:45 / 19.02.2021

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

 

Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝  փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

 

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։


 

Երևան քաղաքում՝

Փետրվարի 19-ի ցերեկը դադարներով սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                       13.90C (1978 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                         -15.40C (1993 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                       -0.00C

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

← Վերադառնալ ցուցակին