Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:45 / 13.01.2021

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 13-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը, 14-15-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 13-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Երևան քաղաքի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    10.00C (1967 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       -26.00C (2008 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   -3.30C

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

← Վերադառնալ ցուցակին