Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:40 / 20.12.2020

Ուշադրություն

 

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան պայմանավորված եղանակի պարզեցմամբ սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի արդյունքում հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։

 

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

← Վերադառնալ ցուցակին