Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:20 / 16.06.2020

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 16-ի ցերեկը, 20-21-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում, 17-19-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունիսի 16-ի ցերեկը, 17-21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպսավում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի  17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                    35.90C (1989 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                        7.30C (1971 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                    22.50C

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

← Վերադառնալ ցուցակին