Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:31 / 04.04.2020

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 4-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 5-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ն աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 4-ի ցերեկը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վ արագությամբ։

Ապրիլի 5-ին և 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

← Վերադառնալ ցուցակին