Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:07 / 12.12.2019

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`               11.70C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                  -15.20C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`               0.20C


ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

← Վերադառնալ ցուցակին