Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:20 / 02.12.2019

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերն Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։


Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-ին շրջանների մեծ մասում, 6-7-ը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի գիշերը և 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 5-ին սպասվում են տեղումներ, 3-4-ը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`               15.30C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                   -8.90C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝               2.20C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

← Վերադառնալ ցուցակին