Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

11:51 / 26.09.2019

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝  15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝            32.60C (2002 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                2.40C (1969 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝           18.50C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

← Վերադառնալ ցուցակին