Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:29 / 01.08.2019

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:


Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավ-արևմտյան` 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, մյուս շրջաններում 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 1-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            41.30C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               12.70C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.90C

 

 ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:


Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվություն

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2019 թվականի կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվությունը սպասվում է 310-320 ց/հա, Լոռու մարզում՝ 260-270 ց/հա, Գեղարքունիքի մարզում՝ 180-185 ց/հա:

← Վերադառնալ ցուցակին