Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:07 / 21.05.2019

Հանրապետության տարածքում`

Մայիսի 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 21-22-ի կեսօրից հետո սպասվում է, 23-26-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։


Երևան քաղաքի մայիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•Օդի առավելագույն ջերմաստիճան`     33.60C (1970 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան`         5.00C (1992 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան`     18.40C


ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 

Խաղողի ծաղկման կանխատեսում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում` 2019 թվականի խաղողի ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մայիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում:

← Վերադառնալ ցուցակին