Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

12:40 / 24.02.2019

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-26-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ին կնվազի 4-5 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին և 27-28-ը սպասվում են տեղումներ:

← Վերադառնալ ցուցակին