Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
11:25 / 08.09.2018
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 8-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ին՝ առանձին շրջաններում, 10-11-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
