Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

11:45 / 13.02.2018

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը, 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝          18.70C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -22.50C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          -1.60C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Դիտված նորմայից բարձր ջերմային ռեժիմի հետևանքով՝ ըստ ագրոօդերևութաբանական դիտարկումների, հովտային առանձին շրջաններում բազմամյա միջին արժեքներից 40-45 օր շուտ պտղատուների, Մերձավանում 30 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է: Առանձին պտղատուների մոտ շարունակվում է բողբոջների ուռչումը, Արմավիրում կատարվել է պտղատուների էտ, Արտաշատում՝ խաղողի վազերի այգեբաց:

← Վերադառնալ ցուցակին