Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
12:44 / 02.07.2017
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: