Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

12:30 / 08.12.2016

Ուշադրություն

Դեկտեմբերի 8-9-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ 20-25 մ/վ արագությամբ:

 

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը  9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, 10-12-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում՝

Դեկտեմբերի 9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին հնարավոր են թույլ տեղումներ:

Երևանի դեկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝     13.90C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -14.30C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝     1.20C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

← Վերադառնալ ցուցակին