Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

12:53 / 05.12.2016

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: 7-10-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 6-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 6-9-ը՝ հատկապես գիշերը,  կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում`

Դեկտեմբերի 6-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում` ձնախառն անձրև: 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           19.60C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              -18.40C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           1.30C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

← Վերադառնալ ցուցակին