Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

11:53 / 25.08.2015

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`

Օգոստոսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի օգոստոսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    37.70C (1998 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        10.10C (1983 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   25.10C
     

← Վերադառնալ ցուցակին