Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

12:30 / 20.07.2015

Ուշադրություն

Արարատյան դաշտում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն


Հանրապետության տարածքում`

Հուլիսի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 21-ին, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`     39.80C (2000 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         13.50C (1976 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    27.00C

← Վերադառնալ ցուցակին