Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

13:00 / 18.07.2015

Ուշադրություն

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն




Հանրապետության տարածքում`

Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 19-21-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    38.90C (1982 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        14.60C (1997 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   26.60C
 

← Վերադառնալ ցուցակին