Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

13:00 / 17.07.2015

Ուշադրություն

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

 


Հանրապետության տարածքում`


Հուլիսի 18-ին Վայոց Ձորում և Սյունիքում, 22-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 1-2 աստիճանով, 21-22-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում`

Հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`   39.80C (1983 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       11.50C (1977 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`  24.70C

← Վերադառնալ ցուցակին