Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

13:00 / 15.07.2015

Ուշադրություն

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

 


Հանրապետության տարածքում`

Հուլիսի 16-18-ին շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 17-19-ին կնվազի 4-5 աստիճանով, 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`     39.70C (1978 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        14.60C (1997 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    26.70C

← Վերադառնալ ցուցակին