Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

13:00 / 01.07.2015

Ուշադրություն
Առաջիկա 3 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 1-ից 3-ը օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև 39 աստիճան, որը կպայմանավորի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին և 5-6-ին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 2-ին էապես չի փոխվի, 3-5-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 1-3-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`   37.80C (1974 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       10.40C (1978 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   24.60C

← Վերադառնալ ցուցակին