Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
14:06 / 08.06.2015
Հանրապետության տարածքում`
Հունիսի 9-ին հյուսիսային շրջաններում, 10-13-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում`
Հունիսի 9-13-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.30C (1966 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.10C (1973 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.90C