Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

13:01 / 29.05.2015

Հանրապետության տարածքում`

Մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին, 2-ի գիշերը հյուսիսային շրջաններում, հունիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ի գիշերը և երեկոյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`

Մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 2-3-ին` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`   33.60C (1997 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        6.90C (2001 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`  19.80C

← Վերադառնալ ցուցակին